Հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը Մոլդովայի «Բուլբոակա» ռազմական ուսումնական կենտրոնում կանցկացվեն «Medceur-2007» (Բժիշկ-2007) բազմազգ բժշկական զորավարժություններ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների համար:
Զորավարժություններին, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Սեյրան Շահսուվարյանի տարածած հաղորդագրության, կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում համագործակցող 13 պետությունների ռազմաբժշկական ծառայությունների 60 մասնագետներ. Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Մակեդոնիա, Սերբիա, Ուկրաինա, Խորվաթիա, Մոլդովա եւ ԱՄՆ:
Մոլդովայում Հայաստանի զինված ուժերը կներկայացնեն պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության եւ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի թվով 14 մասնագետներ` սպաներ, դասախոսներ, կուրսանտներ: