Ադրբեջանի ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր «Բիզիմ Յոլ» («Մեր ուղին») թերթի տնտեսական թեմաներով զբաղվող խմբագիր Մուշֆուգ Հուսեյնովին` կաշառք շորթելու մեղադրանքով:
Լրագրողը ձերբակալվել է պետական պաշտոնյայից վարկաբեկող հոդված չհրապարակելու համար 3,5 հազար դոլար կաշառք վերցնելուց հետո:
Թերթի գլխավոր խմբագիրն ասել է, թե Հուսեյնովը բազմաթիվ քննադատական հոդվածներ է հրապարակել Ադրբեջանի աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության վերաբերյալ:
Այժմ Ադրբեջանում աշխատանքային գործունեությանն առնչվող տարբեր մեղադրանքներով ձերբակալված է 8 լրագրող: