Մատչելիության հղումներ

Համատեղ ֆիլմ հայ, ռուս, վրացի եւ ադրբեջանցի երիտասարդների մասնակցությամբ


Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Խորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի եւ տեղական ու միջազգային գործընկերների օժանդակությամբ`«Բոլորը տարբեր, բոլորը հավասար» եվրոպական քարոզարշավի շրջանակներում:

«Երիտասարդական ակումբների դաշնության» հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների խոսքով, ֆիլմի նպատակն է նշված երկրների միջեւ տիրող կոնֆլիկտային հարաբերությունները երիտասարդների միջոցով քիչ թե շատ մեղմելը:

Նկարահանման համար պահանջված 3 ամիսների ընթացքում 4 պետությունների երիտասարդներն ունեցել են ակտիվ կենդանի շփումներ: Ֆիլմի սցենարի հեղինակ Աստղիկ Ավետիսյանը վկայում է, որ հայ եւ ադրբեջանցի երիտասարդների միջեւ ներքին լարվածությունն ընդգծվում էր միայն պատմական թեմաների շուրջ խոսելիս:

Ֆիլմի` ազգությամբ ռուս հերոսներից մեկի խոսքերով, Վրաստանի Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ տիրող կոնֆլիկտային հարցերը մեծերի կռիվն է, եւ իրենք պիտի փորձեն հանդարտեցնել այդ լարված իրադրությունը:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG