Այսօր երկօրյա աշխատանքային այցով Բաքու է ժամանելու Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:
«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, այցի ընթացքում Սեմնեբին ադրբեջանցի պաշտոնյաների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկելու է Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության զարգացման հարցեր:
Ադրբեջանում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ալան Վադամսը հայտնել է, որ նախատեսված է նաեւ Սեմնեբիի հանդիպումը արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, որի հիմնական թեման է լինելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Նույն թեման Եվրամիության հատուկ ներկայացուցիչը մտադիր է քննարկել նաեւ «Lեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» միավորման ղեկավար Նիզամի Բահմանովի հետ:
Վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրները` APA գործակալությունը հայտնել է, թե Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը մշակել է Lեռնային Ղարաբաղի հայկական եւ ադրբեջանական համայնքների հանդիպման անցկացման հատուկ ծրագիր, որը մտադիր է ներկայացնել Բաքվում:
Հունիսի 28-ին երկու երկրների մտավորականների խումբը՝ Ռուսաստանում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Փոլադ Բյուլբյուլօղլիի նախաձեռնությամբ, այցելել էր Երեւան, Բաքու եւ Ստեփանակերտ եւ հանդիպել երեք երկրների նախագահների հետ:
Այցելությունը լայն արձագանք ստացավ Հայաստանում, Lեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում: Ըստ որում, Բաքվում նախ հայտարարեցին, թե Բյուլբյուլօղլին գործել է սեփական նախաձեռնությամբ` որպես մշակույթի նախարար, հետո միայն հաստատեցին, որ Ստեփանակերտ ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետի այցը համաձայնեցված էր Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների հետ:
Ռուբեն Մելոյան, Պրահա