«Ազգային ինքնորոշում» միավորման (ԱԻՄ) նախագահ Պարույր Հայրիկյանը հայաստանյան այն քաղաքական ուժերին, որոնք իրենց նպատակը կազդարարեն «Հայաստանի ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը, իրավական եւ սոցիալական պետություն ստեղծելը», առաջարկում է ստեղծել միասնական թիմ, որը նախագահական ընտրություններում կառաջադրի միասնական թեկնածու:
«Դա [Հայաստանի ժողովրդավարացումը] ազդարարեն որպես բարձրագույն սկզբունք: Ձեւականորեն չազդարարեն. նշեն, թե հատկապես ինչ ծրագիր են առաջարկում: Օրինակ` ժողովրդավարություն [ասելով] ինչ են հասկանում», - երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց նա:
Միասնական թեկնածուով նախագահական ընտրություններին մասնակցելու դեպքում Հայրիկյանը առաջարկում է երկու տարվա ընթացքում երկիրը ժողովրդավարական դարձնելու` իր մոդելը: «Ինչ-որ չափով կփորձեմ համագործակցել ներկայումս գործող խորհրդարանի հետ», - ասաց ԱԻՄ-ի առաջնորդը: - «Եթե նրանք աշխատեն մեզ հետ, ապա մի երկու տարի կտեւի այդ աշխատանքը: Միասին կպատրաստենք սահմանադրական բարեփոխումների նոր փաթեթը, կարձակեմ պառլամենտը, նոր Սահմանադրությունը կընդունվի: Դրանից հետո` արդար ընտրություններ կազմակերպելուց հետո, կկազմակերպեմ ժողովրդի կողմից ընտրված վարչապետի ընտրությունները»:
Վարչապետի ընտրություններից հետո, ըստ Հայրիկյանի մոդելի, պետք է հրաժարական տա երկրի նախագահը:
Հովհաննես Շողիկյան