Այսօր կրթության եւ գիտության նախարարությունում համաձայնագիր ստորագրվեց «Անուշավան Աբրահամյան» հիմնադրամի ու նախարարության միջեւ:
Այս հիմնադրամը ստեղծվել է 2004 թվականին ԱՄՆ-ում:
«Անուշավան Աբրահամյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ մարզային ուսումնարաններում ստեղծվել են անկախ հանձնախմբեր, որոնք զբաղվում են իրականացվող աշխատանքների ընթացքի վերահսկմամբ: Կրթօջախների համար նախատեսվում են մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, նաեւ` մրցույթներ այս հիմնադրամի հովանավորության ներքո գտնվող կրթօջախների ուսանողների միջեւ: Լավագույնները կստանան խրախուսական պարգեւներ, իսկ հնարավորության դեպքում` նաեւ կրթաթոշակներ:
Ուսումնարանների աշխատանքի բարելավման ծրագրի շրջանակներում հիմնադրամը կաջակցի տվյալ ուսումնարանների սոցիալապես անապահով կամ ծնողազուրկ ուսանողներին:
Միջին մասնագիտական կրթօջախների վերանորոգման այս ծրագրում ընդգրկված են հանրապետության շուրջ 10 մարզեր, բացառությամբ Երեւանի: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ մայրաքաղաքն ընդգրկված չէ այդ ծրագրում, հիմնադրամի նախագահ Անուշավան Աբրահամյանը պատասխանեց, որ դրսից եկող գրեթե բոլոր օգնությունները հատկացվում են մասնավորապես Երեւանին ու Գյումրիին:
Այս տարվա ծրագիրը շուրջ կես միլիոն դրամ արժե: Անցած տարի հիմնադրամի աջակցությամբ վերանորոգվել է Արարատի արհեստագրոծական դպրոցի տանիքը, այս տարի նման աշխատանքներ են իրականացվել մի շարք այլ համայնքներում, մասնավորապես` Հրազդանում, Մարալիկում:
Անուշավան Աբրահամյանը, կարեւորելով մարզերում այս ուղղվածությամբ կրթօջախների վերականգնումը, նշում է, որ գյուղերին օգնություն տրամադրելը դադարեցնում է նաեւ արտագաղթը:
Անուշավան Աբրահամյանը այսօր պարգեւատրվեց Հայաստանի կրթույան եւ գիտության նախարարության ոսկե հուշամեդալով:
Նարինե Ղալեչյան