Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը այսօր տարարած հայտարարությամբ պնդում է, որ Ազգային ժողով կառավարության ներկայացրած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքների փոփոխությունների նախագծերը «ուղղված են «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման դեմ»:
«Այս օրենսդրական նախաձեռնությունն ու սրան սատարող ելույթները ներշնչված են ամենակարողության ցինիզմով եւ անպատժելիության լկտիությամբ», - շարունակում են հայտարարության հեղինակները: - «Նախաձեռնությունը ոչ մի ընդհանություն չունի Ժողովրդավարությանը հավատարմություն հայտարարած Հայաստանի հետ, եւ խիստ հարազատ է Հայաստանում իշխող ավտորիտար-կլանային ռեժիմի բնույթին»:
«Մենք եւ մեր համախոհները խստորեն դատապարտում ենք ազատ խոսքի, ազատ մամուլի, մարդկանց` ազատորեն տեղեկություններ ստանալու եւ տարածելու, բնական, տարրական ու անօտարելի իրավունքների դեմ ՀՀ իշխանությունների այս հերթական այլանդակ ոտնձգությունը: Միաժամանակ նշում ենք, որ Հայաստանում իշխող բարգավաճ ֆեոդալիզմի ռեժիմի վրա այսօրինակ հայտարարությունները ազդեցիկ են այնքան, որքան ժողովրդավարական ուժերի կամքի վրա ազդեցիկ են այս ռեժիմի ոտնձգությունները. Հայաստանը թեւակոխել է ժողովրդավարական եւ հակաժողովրդավարական ուժերի դիմակայության նոր, եւ, թերեւս, վերջին փուլը: Այսպես երկար չի կարող շարունակվել. մեզ միայն «Ազատությունն» է մնացել, այն էլ են ուզում խլել», - ասված է հայտարարությունում: - «Մենք քաջալերում ենք բոլոր այն ուժերին, ովքեր դավանում են Ժողովրդավարական արժեքները` գոտեպնդվել եւ դիմագրավել հակաժողովրդավարական եւ հակաժողովրդական բռնաճնշումներին: Հորդորում ենք համախմբվել եւ աչալուրջ լինել, պատրաստ` ռեժիմի ամենաանհավանական ոտնձգություններին դիմագրավելու»:
Հայտարարության հեղինակները հորդորում են բոլոր միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական ներկայացուցչություններին, ժողովրդավարական եւ մերձժողովրդավարական երկրներին «վերանայել իրենց հարաբերությունները ՀՀ պետական իշխանությունների հետ»: