Ադրբեջանում Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի` ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից համատեղ օգտագործման նախաձեռնությանը, ամենայն հավանականությամբ, չի քննարկվի Թուրքիայի նախագահի ու վարչապետի հետ Ռուսաստանի նախագահ Պուտինի հանդիպումների ժամանակ:
Վլադիմիր Պուտինը այսօր ժամանել է Ստամբուլ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հոբելյանական 15-րդ գագաթնաժողովին:
«Չեմ կարծում, որ այդ հարցը կքննարկվի», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն` նշելով, թե անհրաժեշտություն չի տեսնում թուրք գործընկերների հետ երկխոսության ժամանակ բարձրացնել այդ հարցը:
Միացյալ Նահանգները հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման հարցով ներկայումս բանակցում է միայն Չեխիայի եւ Լեհաստանի հետ, սակայն պատրաստ է ուսումնասիրել աբալայի ռադարի համատեղ օգտագործման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը: Առայժմ, սակայն, պաշտոնական պատասխան չի տվել:
Գաբալայի կայանը մարտական հերթապահության է անցել 1985-ին: Այն հնարավորություն է տալիս մինչեւ 6 հազար կիլոմետր հեռավորության վրա վայրկյանների ընթացքում արձանագրել հրթիռների արձակումները: Կայանը հսկողության տակ է պահում ամբողջ Հարավային կիսագունդը՝ Հնդկական օվկիանոսի տարածաշրջան, Իրան, Իրաք, Պալիստան, Թուրքիա, Աֆրիկա, Ասիա: Կայանի տեխնիկական ռեսուրսը հուսալի աշխատանք է ապահովում առնվազն մինչեւ 2012 թվականը: Ռուսաստանը 2002 թվականին Ադրբեջանի հետ կնքել է պայմանագիր կայանը 10 տարով վարձելու մասին: