Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում համագործակցող 11 պետությունների թվում մասնակցում է Լիտվայի Կլայպեդա նավահանգստում անցկացվող «Սաթե հույս - 2007» զորավարժություններին:
Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ, զորավարժություններում Հայաստանի զինված ուժերը ներկայացնում են մայոր Մկրտիչ Մինասյանը եւ կապիտան Ռուբեն Պապյանը:
Հունիսի 18-ին սկսված զորավարժությունների հիմնական նպատակն է տարբեր երկրների զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությունը ՆԱՏՕ-ի` ճգնաժամային իրադրությունների դեպքում հնարավոր հարվածներին, ինչպես նաեւ տարբեր պետությունների միջեւ փոխգործողությունների մշակումը:
Զորավարժությունների ընթացքում առաջին անգամ համագործակցելու են զորքերի բոլոր տեսակները. հետեւակ, օդուժ եւ նավատորմ: Զորավարժության ավելի քան 1800 մասնակիցները բաժանվելու են երեք բազմազգ գումարտակների, որոնք գլխավորելու են Լիտվայի, Ֆինլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները:
Առավել մեծ թվով մասնակիցներ են ներկայացրել Լիտվան` 1200, Ֆինլանդիան` շուրջ 300, Մեծ Բրիտանիան` 165, Լատվիան` 120, եւ Լեհաստանը` 60:
Զորավարժությունները կավարտվեն հուլիսի 1-ին: