Netzwerk Recherche գերմանական լրագրողական ընկերակցությունը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին արժանացրել է «Փակ ոստրե» (Verschlossene Auster) տիտղոսին:
«Պուտինը այդ հակամրցանակը ստացել է լրագրողների նկատմամբ վատ վերաբերմունքի, անկախ լրատվամիջոցների զարգացմանը խոչընդոտելու եւ լրագրող Աննա Պոտլիտկովսկայայի սպանության հետաքննության արդյունքների բացակայության համար», - գրում է «Կոմերսանտ» թերթը:
«Փակ ոստրեն» Ռուսաստանի նախագահին «շնորհել» են Համբուրգում անցկացված «Խոսքի ազատությունը ճնշման տակ» խորագրով խորհրդաժողովի ընթացքում:
«Կոմերսանտ»-ը նշում է նաեւ, որ Պուտինը «Փակ ոստրե» հռչակված առաջին օտարերկրացի պաշտոնյան է. նախկինում այդ «հակամրցանակը» միայն գերմանացի պաշտոնյաներին է տրվել:
Արմեն Քոլոյան, Պրահա