«Ժառանգություն» կուսակցության նախագահ եւ Ազգային ժողովում կուսակցության խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կիրակի օրը մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվել թիվ 15 ընտրատարածքում:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, առաջադրման փաստաթղթերը ներկայացրել են 11 թեկնածուներ, այդ թվում` Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մենք հաստատ հաղթելու ենք: Մենք ունենք մեր խմբակցությունն ամրապնդելու խնդիր եւ առիթը բաց չենք թողնելու դա անելու համար: Այս առաջադրումը չի պարտադրում վայր դնել մանդատը, ուստի նույնիսկ պարտության դեպքում մենք ոչինչ չենք կորցնի»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հատկանշական է, որ թիվ 15 ընտրատարածքում առաջադրվել է Խաչիկ Մանուկյան անուն-ազգանունով երեք թեկնածու, այդ թվում` այդ ընտրատարածքում հաղթած, իսկ այնուհետեւ մանդատից հրաժարված թեկնածու Խաչիկ Մանուկյանը:
Իր թեկնածությունն առաջադրել է նաեւ Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը, ով մայիսի 12-ի քվեարկության արդյունքներով, ձայների շատ փոքր տարբերությամբ էր զիջել Խաչիկ Մանուկյանին: Անկուսակցական Մնացականյանին խորհրդարանական ընտրություններում սատարում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Առաջադրված թեկնածու ունի նաեւ ՀՀԴ-ն: Պատգամավորական մանդատի համար կպայքարեն նաեւ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալը, նախկին «Օրինաց երկիր»-ի պատգամավոր Մեխակ Մխիթարյանը:
Ընտրությունները նախատեսված են օգոստոսի 26-ին:
Աստղիկ Բեդեւյան