Ստամբուլում դատախազությունը երեկ երեկոյան մինչեւ 3 տարվա ազատազրկում է պահանջել սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի որդու՝ Արատ Դինքի եւ Սարգիս Սերոբյանի համար՝ «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով:
Ստամբուլի երկլեզու «Ակոս» թերթի խմբագիր Արատ Դինքին եւ նրա գործընկեր Սարգիս Սերոբյանին հանրային գործերի նախարարությունը դատական պատասխանատվության է կանչել Հայոց ցեղասպանությունը հաստատող՝ Հրանտ Դինքի հարցազրույցը վերահրատարակելու համար:
Երեկվա դատական նիստին, ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, Արատ Դինքը մեղադրել է դատախազներին, որ նման դատավարություններ սկսելով նպաստել են հոր՝ Հրանտ Դինքի սպանությանը:
«Անատոլիա» լրատվական գործակալությունը մեջբերում է Արատ Դինքի՝ երեկ դատարանում հնչեցրած այս խոսքը. - «Պարզունակ, անհեթեթ ու վտանգավոր բան է, երբ պատմական իրադարձությունը «ցեղասպանություն» անվանելը համարվում է թուրքական ինքնությանը հասցված վիրավորանք»:
Այս մեղադրանքը հաստատվելու դեպքում 6 ամսից մինչեւ 3 տարվա ազատազրկում է սպառնում: Նույն մեղադրանքով դատապարտվել էր նաեւ այս տարվա հունվարին 52 տարեկանում սպանված Հրանտ Դինքը՝ այն ժամանակ «Ակոս»-ի խմբագրապետ:
Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող 17-ամյա Օգյուն Սամասթի եւ նույն գործով կալանավորված եւս 18 հոգու դատավարությունն սպասվում է հուլիսին:
Ռուզան Խաչատրյան