Ադրբեջանի տարածքում տեղակայված Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի համատեղ օգտագործման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկի շուրջ ռուս եւ ամերիկացի զինվորականների խորհրդակցությունները կարող են սկսվել հուլիսին: Այս կարծիքն է հայտնել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեւսկին ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:
Բալուեւսկին ենթադրել է, որ հուլիսի սկզբին, երբ Ռուսաստանի նախագահը այցելելու է ԱՄՆ, ամերիկյան կողմը պաշտոնապես կհայտարարի տվյալ հարցի վերաբերյալ իր կարծիքը, որոշումը, ինչից հետո հնարավոր կլինի սկսել խորհրդակցությունները:
Ռուսաստանի գլխավոր շտաբի պետի խոսքերով, «Պուտինի առաջարկը ի չիք է դարձնում ԱՄՆ-ի ծրագրերը Չեխիայում եւ Լեհաստանում»:
Բալուեւսկին հայտնել է նաեւ, որ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը «մասնակցել է նախագահի ներկայացրած առաջարկի մշակմանը»:
Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը համատեղ օգտագործելու առաջարկը Պուտինը Բուշին արել էր հունիսի 7-ին գերմանական Հայլիգենդամ քաղաքում, որտեղ անցկացվում էր Մեծ ութնյակի գագաթնաժողովը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկու օր առաջ կարծիք էր հայտնել, որ Գաբալայի կայանի տրամադրած տվյալների համատեղ օգտագործումը Միացյալ Նահանգներին թույլ կտա հրաժարվել Եվրոպայում հակահրթիռային համակարգի տեղակայման ծրագրերից:
Լավրովը ընդգծել էր, որ Ռուսաստանի նախագահի առաջարկը առանցքային տեղ կգրավի հուլիսի 1-2-ը ամերիկյան Քենեբանքփորթ բնակավայրում կայանալիք Բուշ - Պուտին հանդիպման օրակարգում: