Մատչելիության հղումներ

Կրակոցներ Էջմիածնում


Երկուշաբթի օրը Հայաստանի ոստիկանությունը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան ժամը 4 –ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի մասում ստացած հրազենային վնասվածքով, անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1957 թվականին ծնված Սամվել Պետրոսյանը:

Ոստիկանությունը պարզել է, որ հրազենային վնասվածքը հասցրել է 1968 թվականին ծնված Արմեն Հովսեփյանը: Այլ մարնամանսեր չեն հաղորդվում:

«Ազատություն» ռադիոկայանի ունեցած տվյալներով՝ Սամվել Պետրոսյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի վստահված անձանցից է:

«Նա եղել է իմ շտաբում: Նախընտրական շրջանում նրան հրավիրել են ոստիկանություն եւ փորձել են համոզել, որ ինձ համար չաշխատի: Իմ կարծիքով, այս դեպքը կապված է ընտրությունների հետ: Նրան բազմիցս սպառնացել են հակառակ կողմի ներկայացուցիչները, մասնավորապես, Ատաման մականունով մի անձնավորություն, որը եղել է Սեյրան Սարոյանի շտաբից»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասել է Հակոբ Հակոբյանը:

Հակոբ Հակոբյանը առաջադրել էր իր թեկնածությունը վերջին խորհրդարանական ընտրություններում, սակայն նույն ընտրատարածքում գրանցված թեկնածուներից մեկը բողոք էր ներկայացրել դատարան, թե Հակոբ Հակոբյանի օգտին հավաքած 50 ստորագրություններից մի քանիսը կեղծ են: Դատարանը բավարարել էր հայցը, եւ Հակոբ Հակոբյանի թեկնածությունը չէր գրանցվել:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG