Վրաստանը եւ Ռուսաստանը համաձայնել են աստիճանաբար վերացնել առեւտրի եւ քաղաքացիների ազատ տեղաշարժի նկատմամբ սահմանափակումները: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Սանկտ Պետերբուրգի վրաց համայնքի հետ հանդիպման ժամանակ:
«Կովկասպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Սահակաշվիլին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ առաջարկել է Սանկտ Պետերբուրգում բացել Վրաստանի գլխավոր հյուպատոսություն, եւ Պուտինը չի առարկել:
Սահակաշվիլիի վկայությամբ, Վրաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները Ռուսաստանի նախագահը բացատրել է տեխնիկական պատճառներով եւ վստահեցրել է, որ դրանք քաղաքական շարժառիթներ չունեն:
Միխեիլ Սահակաշվիլին արտահայտվել է Ռուսաստանի հետ կայուն երկխոսության օգտին եւ հույս է հայտնել, որ այդ երկիրը կպահպանի Վրաստանի հետ հարաբերություններում ունեցած պարտավորությունները