ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը այսօր սկսում է իր երկօրյա այցը Թուրքիա:
«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Սխեֆերը հանդիպումներ է ունենալու վարչապետ Ռեջեփ Էրդողանի, արտգործնախարար Աբդուլա Գյուլի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուքանիթի եւ պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլի հետ:
Թուրքիայի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ այցի շրջանակներում քննարկվելու են ՆԱՏՕ-ի օրակարգի առաջնահերթ խնդիրներ:
Հունիսի 14-15-ը Բրյուսելում կայանալու է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումը: