ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը, հաստատելով 2008 թվականի պետբյուջեի նախագիծը, Ջորջ Բուշի վարչակազմին հորդորել է հավասարակշռել Հայաստանին ու Ադրբեջանին հատկացվող ռազմական օժանդակությունը:
Ենթահանձնաժողովը առաջարկում է Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրել հավասարաչափ` 3,3-ական միլիոն դոլարի ռազմական օգնություն, որից 3 միլիոնը` որպես արտաքին ռազմական ֆինանսավորում, 300 հազարը` միջազգային ռազմական կրթության ու ուսումնավարժանքների համար:
Վարչակազմը բյուջետային առաջարկում Հայաստանի համար նախատեսել էր 3,3, Ադրբեջանի համար` 5,3 միլիոն դոլարի ռազմական օգնություն:
Ենթահանձնաժողովը Հայաստանի համար հաստատել է 68 միլիոն դոլարի օժանդակություն, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է վարչակազմի առաջարկածը, սակայն 8 միլիոն դոլարով զիջում 2007 թվականի մակարդակը:
6 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է առաջարկվում Լեռնային Ղարաբաղի համար, մինչդեռ վարչակազմը Ղարաբաղի համար որեւէ հատկացում չէր նախատեսել:
Արտաքին հատկացումների հանձնաժողովում նախագծի քննարկումը նախատեսված է եկող շաբաթ, իսկ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում` մինչեւ հուլիսին սկսվող ամառային արձակուրդները:
Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին Կոնգրեսին կոչ է արել շարունակել Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող օժանդակությունը հավասարակշռված պահպանելու ջանքերը եկող բոլոր տարիներին, իսկ քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել իր հակահայ հռետորաբանությունից` ուժի մեջ թողնել «Ազատության աջակցության ակտի» թիվ 907 ուղղումը:
Արամ Վանեցյան, Լոս Անջելես