Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը ուրբաթ օրը վերահաստատել է, որ հայկական կողմը չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների հարցում:
«Պանարմենիան նետ» լրատվական գործակալության հարցին, թե վերջին շրջանում, խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր առաջընթացի մասին, անընդհատ շոշափվում է Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձի հարցը, Կարապետյանը պատասխանել է. - «Հայաստանի դիրքորոշումը ակնհայտ է եւ անկախ նրանից, թե ով է նմանատիպ հայտարարություններ անում եւ անկախ նրանից, թե ինչպես են մեկնաբանում բանակցությունների ընթացքը, մենք միայն կարող ենք կրկնել այն, ինչ արդեն բազմիցս ներկայացվել է մեր կողմից. մինչ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակացումը, եւ առանց ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ապահովման ամբողջական ամրագրման եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ անխափան աշխարհագրական կապի ապահովման, հայկական կողմը չի պատրաստվում խոսել երրորդական հարցերի շուրջ»: