Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանը կրկին ընդունեց վետոյի ենթարկված սահմանադրական փոփոխությունները


Թուրքիայի խորհրդարանը հինգշաբթի օրը վերստին հավանություն է տվել սահմանադրական փոփոխությունների փաթեթին, որի վրա երկրի նախագահ Ահմեդ Սեզերը անցած շաբաթավերջին վետո էր դրել:

Փոփոխություններով, մասնավորապես, նախատեսվում են երկրի նախագահի ուղղակի ընտրություններ եւ նախագահի պաշտոնավարման ժամկետի նվազեցում 7 տարուց մինչեւ 5 տարի: Փոխարենը, նախատեսվում է նախագահին երկրորդ անգամ առաջադրվելու հնարավորություն տալ:

Թուրքական «Չիհան» լրատվական գործակալության վկայությամբ, երեկ խորհրդարանում փոփոխությունների փաթեթը ընդունվել է 370 կողմ եւ 21 դեմ ձայներով եւ կրկին ենթակա է նախագահի հաստատմանը: Ընդ որում, Սեզերը կամ վավերացնելու է փոփոխությունները, կամ հանրաքվե է նախաձեռնելու:

Փոփոխությունների փաթեթին խորհրդարանը առաջին անգամ հավանություն էր տվել մայիսի 11-ին, երբ օրեր առաջ խորհրդարանում անցկացված նախագահական ընտրությունները ընդդիմության բոյկոտի հետեւանքով չեղյալ համարվեցին Սահմանադրական դատարանի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG