Հայաստանը եւ Ադրբեջանը էական առաջընթաց են արձանագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան:
Նրա խոսքերով, միջազգային միջնորդների ավելի քան տասնամյա ջանքերից հետո Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները մոտ են հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ճանապարհին մնացած խոչընդոտների հաղթահարմանը:
Բրայզան ասել է, որ եթե հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված հանդիպումը հաջողությամբ պսակվի, «հիմնարար սկզբունքների վերաբերյալ մնացած տարաձայնությունների թիվը կհասնի զրոյի»:
«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ, ամերիկացի համանախագահը չի հստակեցրել այդ տարաձայնությունները, սակայն ընդգծել է որոշ հիմնարար սկզբունքներ, որոնց շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել:
Ըստ նրա, երկու կողմերը համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղին հարող` հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձի հարցի շուրջ:
Միաժամանակ, Բրայզան չի հայտնել` արդյոք համաձայնություն կա՞ տարածաշրջան փախստականների վերադարձի կամ նրանց փոխհատուցում վճարելու վերաբերյալ:
«Դրվատանքի են արժանի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, ովքեր խիզախորեն փորձում են կայունություն եւ բարգավաճում բերել իրենց ժողովուրդներին», - ամփոփել է Մեթյու Բրայզան: