ՀՕՖ-ի Երեխաների ընդունման եւ կողմնորոշման կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը փաստում է, որ վերջապես այս ոլորտում նկատելի են արդյունքները: Ընտանիքում խնդիրներ ունեցող երեխային ցանցի տարբեր կազմակերպություններն օգնում են իրենց ուժերի չափով, մեկը դասերն է սովորեցնում, մյուսը` հագուստ տրամադրում ու կերակրում:
Միրա Անտոնյանի փոխանցմամբ` բավական բարդ են երեխաներին հայտնաբերելու մեխանիզմները: Փողոցում հայտնված փոքրիկը խուսափում է ոստիկաններից, իսկ կենտրոն նա ինքնուրույն չի կարող դիմել: Երեխաների պաշտպանության ցանցը թեժ հեռախոսագծի միջոցով է աշխատում, օրական մոտ 15 զանգ են ստանում:
Ցանցն արդեն 2 բարեգործական ճաշկերույթ է կազմակերպել, որի ընթացքում մեծահարուստները գումար են նվիրաբերում կազմակերպություններին: Ըստ Միրա Անտոնյանի, ցանցի անդամ բոլոր կազմակերպությունները միաբերան համաձայնել են, թե ինչի վրա պետք է ծախսվի այդ գումարը:
Մի կարեւոր խնդիր, որ երեխաների պաշտպանության ցանցն առայժմ անլուծելի է համարում, հասարակության վերաբերմունքն է: Դժվար իրավիճակում հայտնված երեխաները սովորաբար դրսում օգնություն չեն գտնում:
Կարլեն Ասլանյան