Մատչելիության հղումներ

Բորիս Ֆռլեցը Վարդան Օսկանյանին է ներկայացրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության դիտարկումները


ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Բորիս Ֆռլեցը այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին է ներկայացրել առաքելության դիտարկումները մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների եւ հետընտրական գործընթացների վերաբերյալ:

Դեսպան Ֆռլեցի խոսքերով, ընտրությունների ընթացքը վկայում է, որ Հայաստանը ընդհանուր առմամբ առաջընթաց է գրանցել ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հարցում: Առաքելությունը հանձնարարականներ է մշակել առկա բացթողումներն ու թերացումները շտկելու ուղղությամբ:

Բորիս Ֆռլեցը փոխանցել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության թիվ 1 հետընտրական միջանկյալ զեկույցը, որով դիտարկվել են արդյունքների ամփոփումն ու բողոքների վարույթը: Նա նշել է, որ փաստաթղթում տեղ գտած փաստերը հիմնված են հստակ դիտարկումների վրա, եւ առաքելությունը շարունակելու է հետեւել Սահմանադրական դատարան ներկայացվելիք գործերի ընթացքին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Վարդան Օսկանյանը վստահություն է հայտնել, որ առաջիկա նախագահական ընտրությունները կհանդիսանան եւս մեկ կարեւոր քայլ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG