Մատչելիության հղումներ

Գերությունից վերադարձած եւս մեկ ադրբեջանցի զինծառայող դատարանի առջեւ կկանգնի


Ադրբեջանի զինվորական դատարանում հունիսի 1-ին կսկսվի գերությունից վերադարձած զինծառայող Էլդանիզ Նուրիեւի գործով դատավարությունը: Ինչպես APA գործակալությանը հայտնել են դատարանից, Նուրիեւին մեղադրանք է առաջադրվել հայրենիքի դավաճանության համար:

Նուրիեւը հայկական ուժերի կողմից գերեվարվել էր անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին` մոլորվելով Ֆիզուլու շրջանի տարածքում: Հունվարի 16-ին նա ազատ է արձակվել եւ վերադարձել Ադրբեջան:

Ադրբեջանցի իրավապահները հետաքննություն են իրականացրել եւ կալանքի տակ են վերցրել Նուրիեւին` մեղադրելով նրան դավաճանության մեջ:

Գերությունից վերադարձած ադրբեջանցի մեկ այլ զինծառայող` Վուսալ Գարաջաեւը, մայիսի 15-ին հայրենիքի դավաճանության մեղադրանքով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG