Մատչելիության հղումներ

Հայաստանը ընտրվել է ՄԱԿ-ի Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի անդամ


Երեքշաբթի օրը Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած ընտրություններին Հայաստանը 6 տարի ժամկետով ընտրվել է ՄԱԿ-ի Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի անդամ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովը կամ UNCITRAL-ը ստեղծվել է 1966 թվականին` նպատակ ունենալով հաղթահարել միջազգային առեւտրի զարգացման ճանապարհին ազգային օրենսդրությունների հարուցած լուրջ խոչընդոտները եւ ներդաշնակեցնել միջազգային առեւտրական իրավունքը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան UNCITRAL-ին օժտել է լայն մանդատով, եւ ներկայումս այն տվյալ ոլորտում ՄԱԿ-ի առանցքային իրավական մարմինն է:

Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի տարեկան նիստերը փոփոխաբար կայանում են Նյու Յորքում եւ Վիեննայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG