Մատչելիության հղումներ

Իրանի նախագահն ավարտում է այցը Բելառուս


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն այսօր ավարտում է այցը Բելառուս:

Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր իրանցի պաշտոնակցի հետ հանդիպելուց հետո հայտարարել էր, որ Բելառուսը կմասնակցի Իրանում նավթի արդյունահանմանը:

«Ջոֆեր» կոչվող հանքավայրում կարելի է օրական արդյունահանել 30 հազար բարել նավթ:

Լուկաշենկոն հրապարակայնորեն պաշտպանում է Իրանի միջուկային ծրագիրը, որը դատապարտում է Արեւմուտքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG