Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ֆրանսիական «La Lettre Diplomatique» հանդեսին տված հարցազրույցում ասել է, որ ռուս - ադրբեջանական համագործակցությունը ռազմավարական բնույթ ունի եւ հետզհետե ընդարձակվում է, այդ թվում` տնտեսական բնագավառում:
day.az էլեկտրոնային պարբերականի վկայությամբ, Ալիեւը միաժամանակ ասել է, թե ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցությունն էլ Ադրբեջանի ռազմավարական ընտրությունն է: Նրա խոսքերով, երկու երկրները համագործակցում են էներգետիկայի, անվտանգության, ինչպես նաեւ հասարակության ժողովրդավարացման ասպարեզներում:
«Մեր երկիրը ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ-ի հետ հակաահաբեկչական պայքարում: Մենք միացել ենք Աֆղանստանում կոալիցիոն ուժերին, մեր զինծառայողներին գործուղել ենք Կոսովո, Ադրբեջանն Իրաք ստորաբաժանումներ ուղարկած առաջին երկրներից էր: Այդ ամենը վկայում է Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի ամուր գործընկերության մասին», - հայտարարել է Իլհամ Ալիեւը:
Արմեն Քոլոյան, Պրահա