Վերջին 5 տարիների ընթացքում Ադրբեջանի ռազմական ծախսերը սրընթաց աճել են, փաստել է «Ֆորքասթ ինթերնեշնել» կազմակերպությունը:
2003 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են 135 միլիոն դոլար, մինչդեռ այս տարվա համար նախատեսված էր 870 միլիոն դոլար: Սակայն այս թիվը վերջնական չէ, քանզի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ռազմական ծախսերը պետք է հասցվեն 1 միլիարդի:
Միաժամանակ, ինչպես այսօր նշում է «Վոյեննո֊պրոմիշլեննիյ կուրիեր» պարբերականը, Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարել է, որ ռազմական բարեփոխումների արդյունքում այդ երկրի զինված ուժերը 2015 թվականին կհամապատասխանեն ՆԱՏՕ֊-ի չափանիշներին: