«Եթե միջազգային դիտորդները եւ տեղական դիտորդները արձանագրել են այս ընտրությունները որպես «մեկ քայլ առաջ», թիվ 40 ընտրատարածքի մեծամասնականում ես համարում եմ «երկու քայլ ետ», - լրագրողներին այսօր ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:
Անկուսակցական Անանյանը առաջադրված էր թիվ 40 ընտրատարածքում, որտեղ, նախնական տվյալներով, Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել նույնպես անկուսակցական Միքայել Վարդանյանը` «Գրանդ հոլդինգ»-ի նախագահ Հրանտ Վարդանյանի որդին:
Անանյանը ստացել է ընդամենը 2842 ձայն: Հիմնական պայքարն այստեղ ընթացել էր Միքայել Վարդանյանի եւ ՀՀԿ-ի անդամ, գործարար Արման Ամիրաղյանի միջեւ, որոնք, նախնական տվյալներով, ստացել են համապատասխանաբար 15496 եւ 14783 քվե:
«Ես բացահայտ ասում եմ` կաշառեցին բոլորին մեկ առ մեկ: Դա արձանագրված է, եւ բոլորը գիտեն», - վրդովված ասաց Լեւոն Անանյանը`հավելելով, որ մարզպետ Արմեն Ղուլարյանի ղեկավարությամբ գործի էր դրվել նաեւ վարչական ռեսուրսը:
Գայանե Դանիելյան