Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան»-ը առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանություններից


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը երեկվա քվեարկության նախնական արդյունքներով ստացել է քվեների 14,7 տոկոսը, առայժմ ձեռնպահ է մնում մեկնաբանություններից:

«Սպասում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական ամփոփմանը, իսկ այս պահին կուսակցությունը իր ունեցած տվյալները համեմատում է ԿԸՀ-ի տվյալների հետ», - «Ազատություն» ռադիոկայանի ասաց «Բարգավաճ Հայաստան»-ի հանրային կապերը համակարգող Բաղդասար Մհերյանը:

Հարցին, թե գո՞հ են արդյոք իրենց ստացած ձայներից, Մհերյանը պատասխանեց. - «Դրան մեկնաբանություն չկա»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG