Մատչելիության հղումներ

Ժամը 12:00-ին հրապարակված տվյալներով, 5-տոկոսանոց շեմին է մոտենում հինգերորդ կուսակցությունը


Այսօր ժամը 12:00-ին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց համամասնական ընտրությունների նախնական արդյունքները 1923 ընտրատեղամասերից 1638-ում:

Ըստ այդ տվյալների, քվեարկությանը մասնակցած 1144508 ընտրողներից Հանրապետական կուսակցության օգտին քվեարկել է 387522-ը կամ մոտ 33,8 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին` 169837 ընտրող կամ 14,8 տոկոսը, Դաշնակցության օգտին` 149670 ընտրող կամ 13 տոկոսը, «Օրինաց երկիր»-ի օգտին` 78374 ընտրող կամ 6,8 տոկոսը, «Ժառանգություն» կուսակցության օգտին` 56065 ընտրող կամ 4,9 տոկոսը, Միավորված աշխատանքային կուսակցության օգտին` 49389 ընտրող կամ 4,3 տոկոսը, «Ազգային միաբանության» օգտին` 41007 ընտրող կամ 3,6 տոկոսը, «Նոր ժամանակներ»-ի օգտին` 36647 ընտրող կամ 3,2 տոկոսը, Ժողովրդական կուսակցության օգտին` 29916 ընտրող կամ 2,6 տոկոսը, «Դաշինք» կուսակցության օգտին` 27823 ընտրող կամ 2,4 տոկոսը, Հայաստանի ժողովրդական կուսակցության օգտին` 19339 ընտրող կամ 1,7 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցության օգտին` 18524 ընտրող կամ 1,6 տոկոսը, «Իմպիչմենտ» դաշինքի օգտին` 13154 ընտրող կամ 1,1 տոկոսը, եւս 10 կուսակցություններ հավաքել են 10 հազարից պակաս ձայներ:

Նորընտիր խորհրդարանում խմբակցություն ունենալու համար կուսակցությունը պետք է հավաքի 5 տոկոսից ոչ պակաս ձայներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG