Հայ հեղափոխական դաշնակցության եւ Հայաստանի հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) ներկայացուցիչները «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ իրենց կուսակցություններում ընտրախախտումների մասին ահազանգեր առայժմ չեն ստացվել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար, հանձնաժողովում ՀՅԴ-ն ներկայացնող Համլետ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենց կուսակցությունը որեւէ ահազանգ չի ստացել:
Իսկ ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասաց, որ այսօր արդեն եղել է Տավուշի, Լոռու, Կոտայքի ու Երեւանի մի շարք ընտրատարածքներում եւ «լուրջ խախտումներ» չի հայտնաբերել: Նրա խոսքերով, ահազանգեր եղել են, բայց դրանք կեղծ են եղել: Նա հավելեց, որ մանր խախտումներ եղել են` ընտրացուցակներին եւ ընտրատեղամասերում կուտակումներին վերաբերող:
Կարինե Քալանթարյան