Այսօր Կոտայքի մարզի դատախազությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի բնակչուհի Բելլա Մելքոնյանը ենթադրաբար ընտրակաշառք է բաժանում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում:
Մարզի դատախազության կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում ահազանգը հիմնավորվել է եւ պարզվել, որ Մելքոնյանը երեկ «Հրազդան քաղաքի թիվ 61 շենքի 32 բնակիչների տվել է 4֊-հազարական դրամ՝ խորհրդարանական ընտրությունների օրը հօգուտ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից մեկի քվեարկելու դիմաց»:
Դատախազության մամլո ծառայությունը չի մանրամասնել, թե որ թեկնածուի մասին է խոսքը:
«Ազատություն» ռադիոկայանին, սակայն, հայտնի դարձավ, որ խոսքը իշխանամետ թեկնածուներից մեկի մասին է:
Փաստի առթիվ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: