Մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում թիվ 41 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Հակոբ Հակոբյանը դադարեցրել է իր անդամակցությունը «Օրինաց երկիր» կուսակցությանը եւ Հայաստանի հանրապետական կուսակցությանը աջակցելու պատրաստակամություն է արտահայտել։ Այս մասին ասված է Հանրապետական կուսակցության` այսօր տարածած հայտարարությունում:
Համաձայն հայտարարության, կուսակցությունը, հաշվի առնելով նույն ընտրատարածքում առաջադրված` Հանրապետականի խորհրդի անդամ, ներկայիս Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մելիքյանի բարձր կազմակերպչական ունակությունները, նպատակահարմար է համարել, որ նա ինքնաբացարկ հայտնի, այսուհետ կուսակցության նախընտրական շտաբում կատարի պետի տեղակալի պարտականությունները, իսկ ընտրություններից հետո ներգրավվի գործադիր իշխանությունում:
«Երեւան գարեջուր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Հակոբ Հակոբյանը թիվ 41 ընտրատարածքում առաջադրվել էր «Օրինաց երկիր» կուսակցությունից:
Բացի Հակոբյանից եւ Մելիքյանից, տվյալ ընտրատարածքում առաջադրված են նաեւ Հայաստանի բնապահպանության նախարարության Տավուշի տարածքային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ժորա Սահաբալյանը` քաղաքացիական նախաձեռնությամբ, եւ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: