«Թուրքիայի բանակի հրամանատարությունը պետք է չմիջամտի քաղաքականությանը եւ չպետք է փորձի ազդեցություն ունենալ երկրի նախագահական նոր ընտրությունների վրա», - հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը:
«Նրանք պետք է մնան իրենց զորամասերում ու չմիջամտեն քաղաքականությանը», - կիրակի երեկոյան տարածված հայտարարության մեջ մատնացույց է անում Թերի Դեւիսը` ասելով, թե ցնցված է զինվորականների վերջին հայտարարություններից:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հայտարարությամբ հանդես եկավ, երբ կիրակի օրը շուրջ մեկ միլիոն մարդ Ստամբուլում ցույց արեց` պահանջելով պահպանել պետության կառավարման աշխարհիկ սկզբունքները, իսկ բանակը, որը կառավարությունում չորս ազդեցիկ անդամ ունի, հայտարարեց, թե վճռական է երկրի աշխարհիկ կարգը պահպանելու հարցում:
Նախագահի միակ թեկնածուն` արտգործնախարար Աբդուլա Գյուլը, ով համարվում է իսլամիստական հայացքներ դավանող գործիչ, հայտարարել է, թե իր թեկնածությունը չի հանելու:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Թուրքիայի բանակի վերջին հրապարակային հայտարարությունների կապակցությամբ: «Այդ հայտարարությունները նման են այն բանին, որ բանակի ուժերի կողմից փորձ է արվում միջամտել Թուրքիայում նախագահական նոր ընտրություններին», - ընդգծել է Թերի Դեւիսը` քաղաքական ուժերին կոչ անելով հստակորեն հանդես գալ քաղաքական գործընթացներին բանակի միջամտության դեմ:
Թուրքիայի խորհրդարանում երկրի նախագահի ընտրության քվեարկության երկրորդ փուլը նշանակված է այս չորեքշաբթի: Ուրբաթ օրը առաջին փուլով Գյուլը չընտրվեց:
Թուրքիայի նախագահին ընտրում է երկրի 550-հոգանոց խորհրդարանը: Քվեարկության առաջին կամ երկրորդ փուլում պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդի ձայները չստանալու դեպքում երրորդ փուլում թեկնածուն ընտրված է համարվում ձայների պարզ մեծամասնությամբ:
Գյուլին առաջադրած` կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորները խորհրդարանում մեծամասնություն են կազմում:
Վերջին կես դարում բանակը Թուրքիայում երեք հեղաշրջում է իրականացրել` 1960, 1971 եւ 1980 թվականներին:
Հրաչ Մելքումյան, Պրահա