Հայաստանի վարչապետ, Հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի դահլիճում Կենտրոն համայնքի բնակիչների, թաղապետարանի աշխատողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերին:
«Կոռուպցիան այն չարիքն է, որի դեմ ավելի լավ է պայքարել, քան խոսել», - պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի հարցին, ասաց Սարգսյանը` փաստարկելով. - «Որովհետեւ ինչքան շատ ես խոսում, այնքան շատ սխալներ ես թույլ տալիս»:
«Կոռուպցիայի նվազումը շոշափելի չէ, որովհետեւ շատ-շատերը մոռացել են դրա բաղկացուցիչ մասի` PR-ի մասին: Մոռացել են, որ կոռուպցիայի դեմ պայքար նշանակում է նաեւ պատժել», - շարունակեց վարչապետը: - «Այ եթե մենք պարբերաբար լսենք` երկու ամիսը մեկ, երեք ամիսը մեկ, կամ միգուցե ամեն շաբաթ, որ որեւէ պետական պաշտոնյա ձերբակալվի կամ պաշտոնատար անձ... այն ժամանակ, կարծում եմ, ամեն ինչ իր տեղը կընկնի»:
Վարչապետը, խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների մասին, հնչեցրեց իր մասնավոր կարծիքը. - «Հայաստանում պրոբլեմը նա չէ, որ նախարարը կաշառակերությամբ է զբաղվում: Հայաստանում պրոբլեմը նա է, որ բոլորն են զբաղվում` փոքր չինովնիկները: Եվ ժողովուրդը ամեն օր շփվում է այդ մարդկանց հետ: Սա է կարեւորը»:
Սերժ Սարգսյանը ասաց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց գրեթե անմիջապես հետո արդեն հանդիպել է Կենտրոնի իրացված տարածքների նախկին բնակիչների հետ եւ խոստացել խորհրդարանական ընտրություններից հետո ավելի մանրամասնորեն ուսումնասիրել խնդիրը եւ գտնել լուծումներ. - «Մեզ պետք է ճկուն մի համակարգ, որպեսզի Երեւանի բնականոն զարգացումը չլինի բնակիչներին անհարմարություն, իսկ որոշ դեպքերում` նաեւ դժբախտություն պատճառելու հաշվին»:
Սերժ Սարգսյանի ենթադրությամբ, այդ մեխանիզմը կարող է լինել հետեւյալը. -«Ունենալ նախօրոք բազմակողմանիորեն քննարկված եւ հաստատված նախագիծ, ունենալ որոշում այն մասին, որ կառուցապատողը, բնակչի ցանկությամբ, նրան բնակարան տրամադրի նույն թաղամասում: Կամ [կառուցապատողը] կարող է սկսել նոսր բնակեցված տարածքի կառուցապատում եւ այդտեղից բնակարան առաջարկել բնակչին»:
Կարինե Քալանթարյան