Չորեքշաբթի օրը Նյու Յորքում բացված Tribeca Film Festival միջազգային կինոփառատոնին մասնակցում է Lեւոն Գրիգորյանի «Հիշողություններ Սայաթ-Նովայի մասին» վավերագրական ֆիլմը:
Ֆիլմը պատմում է Սերգեյ Փարաջանովի` «Նռան գույնը» ֆիլմը ստեղծելու մասին:
Կազմակերպիչները փառատոնի ինտերնետային կայքում համառոտ ներկայացրել են Սայաթ-Նովայի մասին Փարաջանովի ֆիլմը եւ ռեժիսորի ճակատագիրը` խորհրդային իշխանությունը ֆիլմը գրաքննել էր, իսկ Փարաջանովը 5 տարի բանտարկվել էր մշակութային արժեքների մաքսանենգության, համասեռամոլության հոդվածներով: Վերջերս արխիվում հայտնաբերվել են գրաքննության պատճառով «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած եւ չցուցադրված կադրեր, որոնց հիման վրա էլ Լեւոն Գրիգորյանը ստեղծել է իր ֆիլմը:
Tribeca Film Festival կինոփառատոնը հիմնադրվել է 2002 թվականին Ռոբերտ դե Նիրոյի, Ջեյն Ռոսենթալի եւ Գրեգ Հաթքոֆիի նախաձեռնությամբ` նպատակ ունենալով ֆիլմերի, երաժշտության միջոցով նպաստել 2001-ի սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձություններից հետո Մանհեթենի աշխուժացմանը:
Անցած 5 տարիների ընթացքում փառատոնը մեկեւկես միլիոն հանդիսատես է ունեցել եւ 325 միլիոն դոլարից ավելի եկամուտ է բերել Նյու Յորքին:
Վեցերորդ կինոփառատոնում մինչեւ մայիսի 5-ը կցուցադրվի 40 երկրի 275 ֆիլմ:
Հրաչ Մելքումյան, Պրահա