Մատչելիության հղումներ

Վարչապետն այցելել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով


Այսօր Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն այցելել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ծանոթացել այդ կառույցի տեխնիկական զինվածությանը:

«Տեխնիկական հագեցվածությունը դրական դեր կխաղա արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացման գործում»,֊ - ասել է վարչապետը:

Նա մասնակցել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ IFES/Armenia ծրագրի միջեւ հուշագրի ստորագրման արարողությանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հաղորդեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, ծրագրի շրջանակներում հանձնաժողովին է փոխանցվել 25 համակարգիչ, դասընթացներ են կազմակերպվել տարբեր մակարդակների հանձնաժողովների 300 անդամի համար:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG