Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-֊Պետրոսյանը ցավակցական հեռագիր է հղել Բորիս Ելցինի այրուն՝ Նաինա Իոսիֆովնային:
«Ես կորցրեցի անկեղծ ու հավատարիմ բարեկամիս, որը համատեղում էր անսասան բարոյական սկզբունքները, բարիությունը եւ մարդկայնությունը, ինչպես նաեւ ականավոր քաղաքական գործչի իմաստնությունը: Այդ հատկանիշների շնորհիվ նրան հաջողվեց պատմության ամենածանր եւ բախտորոշ ժամանակաշրջանում գլխավորել արմատական վերափոխումների եւ նոր Ռուսաստանի կայացման գործընթացը», - գրել է Լեւոն Տեր֊-Պետրոսյանը հեռագրում, որը տրամադրել են Հայաստանի առաջին նախագահի գրասենյակից:
«Ուզում եմ հատուկ մատնանշել Բորիս Նիկոլաեւիչի ավանդը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների ստեղծման եւ խորացման գործում»,֊ - նշել է Հայաստանի առաջին նախագահը:
«Ազատություն» ռադիոկայանի տվյալներով, Լեւոն Տեր-Պետրոսյանը Մոսկվա չի մեկնելու: