Guitarfest֊-ի երկու օրերի ընթացքում երաժիշտները կիթառով տարբեր ոճերի ստեղծագործություններ են կատարելու` դասական, ռոք, ջազ:
Guitarfest֊-ին մասնակցում են հայտնի անուններ` Կարո Սարաֆյանը, Սիմոն Սիսոյանը, Հակոբ Ջաղացպանյանը, Կարեն Արզումանյանը Empyray խմբից, Նարեկը «Բամբիռ» խմբից, Վարդան Գասպարյանը` Oaksenham-ից, Հենո Գրիգորյանը` Mdp-ից: Սակայն փառատոնի կազմակերպիչ Վարդան Գրիգորյանի խոսքերով` իսկական հայտնույթուն էր Լիլիթը, ով Հակոբ Ջաղացպանյանի աշակերտուհին է եւ բացելու է փառատոնի ապրիլի 20-ի հատվածը:
«Այժմ շատ քիչ են մարդիկ, ովքեր չեն վազում արագահաս փառքի հետեւից, այլ իրենց, իրոք, նվիրում են իրենց արվեստին: Լավ է, որ Լիլիթի պես երիտասարդներ ունենք, ովքեր լրջորեն զբաղվում են երաժշտությամբ», - ասում է Վարդան Գրիգորյանը:
Ապագայում սպասվում է նաեւ Drammers fest փառատոնը, որը մեկ բեմի վրա կհավաքի հարվածային գործիքներ նվագողներին:
Տաթեւիկ Լազարյան