Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽ ԽՎ) Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի` երեկ նախատեսված նիստը չի կայացել, քանի որ Հայաստանի պատվիրակությունը հրաժարվել է դրան մասնակցել: «Այդ նիստերը պետք է իմաստ ունենան, դատարկ ու անպտուղ հանդիպումները չեն կարող օգտակար լինել, եւ մենք չենք կարող ձեւացնել, իբր հանդիպում ենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում այսպես մեկնաբանեց իրենց քայլը Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը:
«Կարծում եմ, հենց դա պետք է լիներ պատասխանը այն բանից հետո, երբ Ադրբեջանի պատվիրակությունը մոնիտորինգի [հանձնաժողովի] նախորդ նիստի ժամանակ, օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի պատվիրակությունը բացակայում է, որովհետեւ այդ օրը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությունն էր, մարդկանց թյուրիմացության մեջ էր գցել եւ ինքնախաբեության նպատակով ինչ-ինչ արտահայտություններ էր առաջարկել իրենց պարտավորությունների կատարման բանաձեւի մեջ ընդգրկելու համար», - հայտարարեց Ազգային ժողովի նախագահը` եզրակացնելով. - «Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ ադրբեջանցիները ոչ միայն բարոյական տարրական կանոնները չեն կարող պահպանել, այլեւ պատրաստ չեն ընդհանրապես որեւէ երկխոսության եւ որեւէ խնդրի շուրջ համագործակցության»:
Ենթահանձնաժողովի նախագահ Ռասել Ջոնսթոնը հանդիպել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին, ով APA լրատվական գործակալությանը հայտնել է, թե որոշել են խնդրի քննարկումն անցկացնել ԵԽ ԽՎ-ի հուլիսյան նստաշրջանում:
Ռասել Ջոնսթոնը ասել է, թե տեղյակ չէ նիստին Հայաստանի պատվիրակության չմասնակցելու պատճառներին: «Ես միայն 10-րոպեանոց հանդիպում ունեցա Ադրբեջանի պատվիրակության հետ: Ադրբեջանի պատվիրակությունը պաշտպանում է տարածաշրջան այցելելու իմ նախաձեռնությունը: Հայաստանի պատվիրակությունը եւս համաձայն է դրան: Ես կայցելեմ Բաքու, Երեւան եւ Խանքենդի (Ստեփանակերտ)», - ըստ APA գործակալության` ասել է նա:
«Թրենդ» գործակալությունը, իր հերթին, հաղորդում է, թե լրագրողների հետ զրույցում Ռասել Ջոնսթոնը նիստին Հայաստանի պատվիրակության բացակայությունը «անլուրջ» քայլ է համարել, իսկ Սամեդ Սեիդովը Հայաստանի պատվիրակության քայլը գնահատել է «քաղաքական թուլության նշան»:
Հիշյալ հայտարարություններին Հայաստանի Ազգային ժողովի նախագահը հակադարձեց. - «Կարծում եմ, Սամեդ Սեիդովի տխմարությունները մեկնաբանելու ոչ մի կարիք չկա: Երկրորդ` ենթահանձնաժողովի նախագահը պետք է տեղյակ լիներ, թե մենք ինչու չենք մասնակցել, որովհետեւ երբ մենք դեռ Երեւանում էինք, եւ մեզ հարցրել էին նիստին մասնակցելու մասին, մենք ասել էինք, որ հնարավոր չէ այդ նիստին մասնակցել: Սա է իրողությունը: Թե ինչու քարտուղարը լորդ Ռասել Ջոնսթոնին չի տեղեկացրել` իրենց խնդիրն է, թող գնան` պարզեն»:
Հրաչ Մելքումյան, Պրահա