Սերբիայի կառավարությունն այսօր հորդորել է ԱՄՆ-֊ին ձեռնպահ մնալ Կոսովոյի անկախության ճանաչումից:
Երեկ ԱՄՆ֊-ի պետքարտուղարի տեղակալ Նիկոլաս Բերնսը հայտարարել էր, որ անկախությունը միակ տարբերակն է Կոսովոյի համար: Նրա վկայությամբ՝ Վաշինգտոնը կարող է ճանաչել Կոսովոյի անկախությունը, նույնիսկ եթե Ռուսաստանը վետո դնի ՄԱԿ֊-ի Անվտանգության խորհրդի որոշման վրա, ըստ որի Կոսովոյին շնորհվելու է միջազգայնորեն վերահսկվող անկախություն:
«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության վկայությամբ՝ Սերբիայի կառավարությունը հայտարարել է, որ «ՄԱԿ-֊ի անդամ երկրները չեն կարող միակողմանիորեն ճանաչել Կոսովոյի անկախությունը»:
«Բելգրադը կտրականապես կմերժի Կոսովոյի անկախության ցանկացած ճանաչում, քանզի դա կնշանակի երրորդ երկրների անմիջական միջամտություն Սերբիայի ներքին գործերին»,֊ - ասված Սերբիայի կառավարության հայտարարության մեջ: