Մատչելիության հղումներ

«Մեկ կադր` մեկ րոպեում»


«Նպատակը մեկն է. գտնել տաղանդավոր երիտասարդների եւ աջակցել նրանց», - նշեց ՆՓԱԿ-ի կինոյի եւ թատրոնի բաժնի տնօրեն Գագիկ Ղաղարէն:

«Փառատոնին կարող է մասնակցել ցանկացած երիտասարդ, ով հետաքրքիր գաղափարներ ունի: Մենք աջակցում ենք փառատոնի մասնակիցներին տեխնիկայով եւ տրամադրում ենք անհրաժեշտ պարագաներ: Մրցույթում որեւէ սահմանափակում չկա: Միակ սահմանափակումը մեկ րոպեում մեկ կադրն է», - ասաց նա` հավելելով, որ կադրերը ամբողջական պետք է լինեն եւ չպետք է մոնտաժվեն:

Առաջին տարում փառատոնին մասնակցել են 13 հոգի անցած տարի նրանց թիվը հասել է արդեն 35-ի: «Փառատոնին մասնակցում են տարբեր մարդիկ: Տոկոսային առումով դիմողների մեջ ոչ պրոֆեսիոնալների թիվն ավելի մեծ է: Ասենք, շատ են դիմում ուսանողներ, ովքեր մասնագիտությամբ շատ հեռու են կինոյից», - նշեց Գագիկ Ղազարէն:

Ղազարէի խոսքերով, առանձին մրցանակներ են շնորհում ժյուրին, փառատոնի նախագահը եւ հենց մասնակիցները` ընտրելով իրենցից լավագույնին:

Աշխատանքները ներկայացնելու վեջնաժամկետը ապրիլի 30-ն է:


Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG