Երկուշաբթի օրը Երեւանում կբացվի հակակոռուպցիոն հանրային ընդունարան, որը քաղաքացիներին տրամադրելու է իրավական, ընթացակարգային եւ գործնական խորհրդատվություն եւ տեղեկատվություն տարբեր ոլորտներում հնարավոր կոռուպցիոն դեպքերի եւ ռիսկերի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում են ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակից, գործելու է նաեւ «թեժ գիծ», որով քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրվելու հեռախոսով:
Կենտրոնում աշխատող փորձագետները տրամադրվել են հակակոռուպցիոն կոալիցիայի հասարակական կազմակերպությունների կողմից:
Կենտրոնը կբացեն ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը, Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիթորինգային հանձնաժողովի նախագահ Գեւորգ Մհերյանը եւ հակակոռուպցիոն հասարակական կազմակերպությունների կոալիցիայի ներկայացուցիչ, «Զինվորի մայր» կազմակերպության ղեկավար Գրետա Միրզոյանը: