ՄԱԿ-ը ներողություն է խնդրել Ռուանդայի ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի հետաձգման համար: Ինչպես «Ֆրանսպրես» գործակալությանը փոխանցել է ՄԱԿ-ում Ռուանդայի մշտական ներկայացուցիչ Ջոզեֆ Նսենգիմանան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հանրային տեղեկատվության հարցերով տեղակալ Կիյոտակա Ակասական ներողություն է խնդրել եւ հայտնել, որ ներկայումս վերանայվում է ցուցադրանքի տեքստը:
ՄԱԿ-ի փոխխոսնակ Ֆարհան Հաքը հայտնել է, որ ՄԱԿ-ի պաշտոնյաների աշխատանքային խումբը կուսումնասիրի ցուցադրանքում ընդգրկված լուսանկարները եւ տեքստերը, ինչից հետո ցուցահանդեսը կբացվի: «Հուսով եմ, դա շատ շուտ կլինի», - ասել է նա:
Ռուանդայի ցեղասպանության 13-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը, որը պետք է բացվեր երկուշաբթի օրը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի կողմից, հետաձգվել է, քանի որ թուրքական կողմը առարկել է դրանում Հայոց եղեռնի հիշատակման դեմ:
Բրիտանիայում գործող Aegis Trust միջազգային կազմակերպության նախաձեռնած ցուցահանդեսը անդրադառնում էր հայկական կոտորածներին` պարզաբանելու համար «ցեղասպանություն» բառի իմաստը, որի սահմանումը 1943 թվականին տվել է ծագումով լեհաստանցի հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը` որպես օրինակ ունենալով 20-րդ դարի սկզբին հայերի հետ պատահածը եւ այլ զանգվածային կոտորածներ: Լեմկինի մասին պատմող ցուցատախտակում ասված էր, որ «Առաջին աշխարհամարտի ընթացքում Թուրքիայում մեկ միլիոն հայ է սպանվել»:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը երեկ նամակ է հղել ՄԱԿ-ին, որում կոչ է արել վերանայել Ռուանդայի ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը հետաձգելու որոշումը:
«Ամերիկահայ համայնքը խորապես հիասթափված է որոշման կապակցությամբ, որը Թուրքիայի կառավարությանը թույլ է տալիս հետաձգել, իսկ շատ հնարավոր է նաեւ` չեղյալ հայտարարել ՄԱԿ-ի ցուցահանդեսը, որի նպատակն է երաշխավորել, որպեսզի Ռուանդայի ցեղասպանության դասերը օգտագործվեն ապագա ցեղասպանությունները կանխելու համար», - ասված է Քեն Խաչիկյանի նամակում: - «Թույլ տալով, որպեսզի ցուցահանդեսում Հայոց ցեղասպանության` պատմականորեն ճշգրիտ հիշատակման դեմ Թուրքիայի բողոքը հետաձգի դրա բացումը, դուք, դժբախտաբար, սասանում եք ՄԱԿ-ի վստահելիությունը մեր ժամանակի համար առանցքային հարցում, որն է` մեկընդմիշտ վերջ տալ ցեղասպանությունների շրջապտույտին»:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի վկայությամբ, System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանգյանը եւ աշխարհահռչակ ռոք խմբի` ցեղասպանության դեմ ուղղված գործունեության մասին պատմող «Ճչացողները» ֆիլմի հեղինակ Կարլա Կարապետյանը ՄԱԿ-ի որոշումը դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է. - «Ցավոք, Ռուանդայի ցեղասպանության նախադեպերի հիշատակումն արգելելու` Գլխավոր քարտուղարի որոշումը հարված է նրանց, ովքեր ցանկանում են կանգնեցնել ցեղասպանությունը այսօր»:
Ցուցահանդեսի հետաձգման կապակցությամբ երեքշաբթի օրը հայտարարությամբ էր հանդես եկել Հայաստանի արտգործնախարարությունը:
«Հեգնական է ու ամոթալի, որ Թուրքիայի դրդմամբ տեղ գտած այս հետաձգումը մի իրադարձության է առնչվում, որը նպատակ ուներ դասեր տալու, թե ինչպես պաշտպանել մարդու իրավունքներն ու կանխել ցեղասպանությունը: Փոխարենը, այստեղից քաղվելիք դասը պատմության ու պատմական հիշողության հանդեպ հարգանքի լիակատար բացակայությունն է», - ասված էր, մասնավորապես, Հայաստանի դիվանագիտական գերատեսչության հայտարարությունում: