(շաբաթ, 7-ը ապրիլի)
Հիշեցնելով, որ կիրակի օրվանից պաշտոնապես մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, «Հայկական ժամանակ»-ը, մասնավորապես, անդրադարձել է քաղաքական հեռուստագովազդի խնդրին: «Մասնավոր հեռուստաընկերությունները իրենց եթերի համար աստղաբաշխական գումարներ են պահանջում՝ 100 հազար դրամ եւ ավելի։ Նրանցից մի քանիսը նաեւ հայտարարել են, որ քաղաքական կուսակցություններին օրական 6 րոպեից ավելի չեն պատրաստվում տրամադրել», - արձանագրել է թերթն ու հավելել. - «Այն, որ քարոզարշավը դեռ նոր պետք է մեկնարկի, ամենեւին չի նշանակում, որ հեռուստաեթերում Ընտրական օրենսգրքի խախտումներ դեռ չեն սկսվել։ Դրանք արդեն կան, քանի որ հեռուստահաղորդավար պատգամավորության թեկնածուները շարունակում են եթերով հանդես գալ, այն դեպքում, երբ Ընտրական օրենսգիրքը արգելում է գրանցված պատգամավորության թեկնածուներին հաղորդումներ վարել»։
«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը, իր հերթին, նախընտրական քարոզարշավին ընդառաջ ընդգծել է. - «Ինչպես հայտնի է, պատգամավորության մեր թեկնածուները, որպես կանոն, իրենց նախընտրական քարոզարշավը կառուցում են սեփական ֆիզիկական ու մտավոր, իսկ որ առավել հուզիչ է՝ բարոյական բարեմասնությունները հանրությանը լավագույնս ներկայացնելու ռազմավարության վրա։ Եվ իզուր։ Քանզի գովազդային նման «խաղերով» մեր բծախնդիր ընտրողներին մոլորեցնել հնարավոր չէ։ Առավել եւս, որ դրանք՝ բարեմասնությունները, որպես կանոն, բնորոշ չեն ազգաբնակչության այն հատվածին, որը պատգամավոր դառնալու հավակնություն ունի»։
Խորհրդարանի առաջիկա ընտրությունները «մեծագույն կեղծիք» որակելով` պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Ժամանակ Երեւան» թերթին տված հարցազրույցում հիմնավորել է. - «Մեր ժողովուրդը հայտնվել է այնպիսի վիճակում, որ ի վիճակի չէ ընտրություն կատարել, այսինքն` հասկանալ, որ ինքը ձեւավորում է իշխանություն, որը որոշելու է թե’ երկրի զարգացման ուղին, թե’ այդ ուղիով շարժվելու ձեւերը»: «Հայտնի է, որ մեծ կարիքի ճիրաններում հայտնված մարդն ի զորու չէ փնտրել ճշմարտությունը եւ ձգտել հասնել դրան: Իսկ եթե ավելացնենք կուսակցությունների եւ քաղաքական գործիչների ողջ ընտրանու փաստացի այլասերումը, մաքուր մնացածների ինֆորմացիոն մեկուսացումն ու ոչնչացումը եւ նման բազմաթիվ այլ երեւույթներ, ապա պարզ է դառնում, որ «ընտրությունը» մեծագույն կեղծիք է, որ պարտադրվում է ժողովրդին», - եզրակացրել է Շիրխանյանը։
«Կեր ու սուս» խորագրի տակ «Տարեգիր» պարբերականը շեշտադրել է. - «Որքան մոտենում է նախընտրական քարոզարշավի միամսյակը, շահագրգիռ քաղաքական ուժերն այդքան ինքնամոռաց են փորձում նախապատրաստել ընտրազանգվածի ճաշակով համերգներ»: «Ըստ էության, քարոզարշավի մեկնարկից հետո հայ էստրադայի մի շարք երգիչ-երգչուհիներ կսկսեն բազմամարդ հրապարակներում եւ գյուղամեջերում մի քանի հայրենասիրական եւ սիրային երգեր սաղացնել հավանական ընտրողի լսողությանը, խուտուտ առաջացնել, ուրախացնել եւ այս լավության փոխարեն պահանջել քվեարկել այդ համերգը նախաձեռնողի եւ հովանավորողի օգտին», - գրել է թերթի մեկնաբանն ու որակել. - «Սա հայկական քաղաքական քարոզչական ամենազիլ տեխնոլոգիան է։ Այս ամենի հետեւանքը լինում է այն, որ ընտրություններից հետո այդ համերգներից առաջացած անուշ թմբիրը ընտրողների մեջ քաղաքական ընտրություն կատարելու փոխարեն առաջացնում է պարելու ցանկություն, եւ մինչ գյուղամեջերում եւ մարզային մեծ ու փոքր քաղաքների մարդաշատ վայրերում ու քանդուքարափ ստադիոններում բացված լիմոնադներով եւ յուղոտ երշիկներով լի սեղանների շուրջ խմբված ընտրազանգվածը վայելում է իրեն շպրտված պատառները ու մինչեւ ականջների ծայրը խրված խումհարի մեջ` պարում, պարում, նախաձեռնության լիիրավ տերերը նրա կերած-խմածի մեջ սպանում են ընտրազանգվածի մտքի վերջին գալարը»:
«ԼՂՀ-ն՝ կադրերի դարբնոց» վերնագրի տակ «Հայք»-ը տեղեկացնում է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Սեյրան Օհանյանին արդեն առաջարկվել է առաջիկայում զբաղեցնել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը։ Ըստ թերթի հավաստի աղբյուրների, Օհանյանը համաձայնել է զբաղեցնել այդ պաշտոնը, սակայն «մի ծանր պայման է դրել ՀՀ իշխանությունների առջեւ. վաստակած հանգստի ուղարկել ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանին»։ «Դժվար չէ կանխատեսել, որ Գրիգորյանին բանակից հեռացնելը բավականին ծանր ու բարդ խնդիր է, որի լուծումը Քոչարյանը եւ Սարգսյանը կարող են եւ չգտնել», - հավելել է թերթը։
«Չինովնիկները օմբուդսմենից դժգոհ են» վերնագրի տակ «Առավոտ»-ը գրել է. - «Չնայած ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի զեկույցում իշխանությունների հասցեին հնչած քննադատությունը շատ մեղմ էր եւ նույնիսկ կարելի է ասել` քնքուշ, սակայն այդ գնահատականները «խիստ հակահարվածի» արժանացան իշխանական կառույցների կողմից։ Երեկ նման «հակահարված» տվեց Վճռաբեկ դատարանը, իսկ այսօր՝ [Երեւանի] քաղաքապետարանը»։
Ատոմ Մարգարյան