Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ)այսօր նախագահի պաշտոնում կրկին ընտրել է Գրիգոր Ամալյանին:
«Այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը գումարել է նիստ, որտեղ քննարկվել է կազմակերպչական հարց: Նիստում նախագահ եմ ընտրվել ես, եւ տեղակալ է ընտրվել պարոն Ժիրայր Դադասյանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ամալյանը` հավելելով, որ նիստին մասնակցած բոլոր վեց անդամները կողմ են քվեարկել:
Գրիգոր Ամալյանը նախագահ Ռոբերտ Քոչարյանի` շաբաթ օրվա հրամանագրով 6 տարի ժամկետով նշանակվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ:
Գրիգոր Ամալյանը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահն էր 2001 թվականի մարտից:
Այս տարվա մարտի 19-ին ավարտվել էր Ամալյանի եւ հանձնաժողովի եւս երկու անդամների` Շամիրամ Աղաբեկյանի եւ Կարինե Խոդիկյանի լիազորությունների ժամկետը:
Հանձնաժողովի նոր անդամները նշանակվում են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունները, որ բխում էին Սահմանադրական փոփոխություններից, սահմանում են ՀՌԱՀ-ի 8-անդամանոց կազմ (ներկայիս 9-ի փոխարեն), որոնցից 4-ին նշանակում է նախագահը, մյուս 4-ին` Ազգային ժողովը (նախկին կազմը ամբողջությամբ նշանակվել էր նախագահի կողմից):