Մատչելիության հղումներ

ՏՐԱՍԵԿԱ-ն իր ներդրումային հիմնադրամն է ստեղծում


Մոտ ապագայում Եվրոպա - Կովկաս - Ասիա տրանսպորտային միջանցքի նախագծին (ՏՐԱՍԵԿԱ) կից ստեղծվելու է ներդրումային հիմնադրամ:

Ինչպես «Նովոստի - Ազերբայջան»-ին տեղեկացրել է ՏՐԱՍԵԿԱ-ի մշտական միջկառավարական հանձնաժողովում Ադրբեջանի ազգային քարտուղար Ակիֆ Մուսթաֆաեւը, ներդրումային հիմնադրամ ստեղծելու հարցը քննարկվել է ՏՐԱՍԵԿԱ-ի ազգային քարտուղարների` անցած շաբաթ թուրքական Անթալիա քաղաքում կայացած նիստում:

Ըստ նրա, նման հիմնադրամի ստեղծման նպատակը ներդրումներն են ՏՐԱՍԵԿԱ-ի երկրներում իրականացվող խոշոր տարածաշրջանային նախագծերում, այդ թվում Կարս - Թբիլիսի - Բաքու երկաթուղու նախագծում:

Եթե մասնակից երկրները պաշտպանեն առաջարկը, ապա արդեն աշնանը կտրվի հիմնադրամի աշխատանքների մեկնարկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG