Մատչելիության հղումներ

Բաղդադում հայտնաբերվել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի դին


Այսօր առավոտ Բաղդադում հայտնաբերվել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Խամաիլ Խալաֆի դին: Նա բացակայում էր վերջին երկու օրերին, եւ մտավախություններ կային, որ նրան առեւանգել էին:

Լրագրողուհին «Ազատություն» ռադիոկայանի Իրաքյան ծառայությունում էր աշխատում 2004 թվականից: Նա զբաղվել է նաեւ հեռուստատեսային լրագրությամբ:

Խամաիլ Խալաֆը երեք երեխաների մայր էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG