Հայաստանի վճռաբեկ դատարանի պնդմամբ` չորեքշաբթի օրը կայացած ասուլիսում մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ներկայացրած վիճակագրական տեղեկությունների «պարզ վերլուծությունն ու համեմատությունը չեն տալիս իրական պատկեր դատարանների գործունեության վերաբերյալ»:
Վճռաբեկ դատարանը այսօր տարածած հաղորդագրությունում ընդգծում է. - «Դատարաններն արդարադատություն իրականացնում են դատաքննության միջոցով, ինչը ենթադրում է առնվազն երկու շահագրգիռ կողմերի առկայություն՝ հակադիր շահերի բախումով: Նման պայմաններում դատական այն ակտը, որով վեճը լուծվում է հօգուտ դատավարության մեկ կողմի, բնականաբար, առաջ է բերում դատավարության մյուս կողմի դժգոհությունը: Որպես կանոն, հասարակության համար լսելի է լինում միայն դժգոհող կողմը: Այդ իսկ պատճառով, դատարաններից դժգոհող անձանց դիմումների պարզ վիճակագրական վերլուծությունը բովանդակային առումով արժեք չի ներկայացնում»:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարել «կրկին ընդգծել, որ դատարանները պատրաստ են համագործակցել եւ համագործակցում են պետական եւ ոչ պետական տարբեր մարմինների եւ հաստատությունների հետ, սակայն միեւնույն ժամանակ հստակորեն պահանջում են եւ պահանջելու են դատական իշխանության անկախության սկզբունքի ապահովում»:
Երեկվա ասուլիսի ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը լրագրողներին էր ներկայացրել 2006 թվականի իր զեկույցը, որի համաձայն, ստացված բողոքների թվով առաջին տեղում է դատական համակարգը: Ի տարբերություն դատախազության եւ ոստիկանության, անցյալ տարի օմբուդսմենի եւ դատարանների միջեւ համագործակցություն չի եղել:
«Դատարանների նկատմամբ բողոքները ցույց են տալիս, որ դատական համակարգը, լինելով այն ատյանը, որը ամենահզորագույն ձեւով պետք է իրավունքների կողքին կանգնած լինի, ըստ էության` անվստահություն կա դատական գործունեության նկատմամբ: Եվ այստեղ իմ գնահատականը մեկն է` պետք է հնարավորինս անկախ լինեն դատարանները», - ասել էր, մասնավորապես, Արմեն Հարությունյանը: