Սերժ Սարգսյանի` Հայաստանի վարչապետ նշանակվելու եւ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պարտականություններից ազատվելու կապակցությամբ, պաշտպանության նախարարության կանոնակարգի համաձայն, նախարարի պարտականությունները դրվում են Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի վրա: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:
Միքայել Հարությունյանը ի պաշտոնե նաեւ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն է եւ նախարարի բացակայության դեպքում ստանձնում է նրա պարտականությունները:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գլխավոր շտաբի պետը խուսափեց նշել, թե որքանով է հնարավոր, որ հենց ինքը նշանակվի պաշտպանության նախարարի պաշտոնում:
«Ես այդ հարցում կարծիք չունեմ, նախագահի կարծիքը պետք է լինի», - ընդգծեց Միքայել Հարությունյանը:
Ռուզաննա Ստեփանյան